Սահակյանների ընտանիքը 2020թ-ի պատերազմի արդյունքում՝ բռնա-տեղահանվածների կարգավիճակում հայտնվեց, հայրենի Տողում թողնելով տունն ու տնտեսությունը: Այսօր ընտանիքը Ստեփանակերտում է հաստատվել: Հույս ունեն՝ ժամանակավոր, քանի որ, դեռ վառ է Տող վերադառնալու հավատը: Մինչ այդ, պապն ու տատը բազմահարկ շենքի 3-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբում են փոքրիկ բանջարանոց հիմնել՝ ուրախացնելով թոռներին ու զարմացնելով բոլորին: