Մաթեւոսյանի ծննդավայր Ահնիձորում մարդիկ ապրում ու արարում են բնության հետ ներդաշնակ։ «Գյուղացիների առօրյան չի փոխվել»,-այսպես է կարծում Շահիր պապը, որը երկար տարիներ հովիվ է եղել, և ամբողջ կյանքն ապրել է սարերում։ Տարեց հովիվը հիմա արդեն սար բարձրանալ չի կարողանում ու բնությամբ հիանում է իր տան բակից միայն։