Դաշտերով ու սարերով շրջապատված, ջրային ռեսուրսներով հարուստ ու գեղատեսիլ Ծաղկաշատը զարգանալու փոխարեն անկում է ապրում։ Համայնքը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 20 կմ հեռավորության վրա է։ Համայնքն ունի 120 բնակիչ։ Զարգացմանը խանգարող առաջնային հանգամանքը Հայաստանի անկախությունից ի վեր ասֆալտապատում չտեսած ինը կիլոմետր ճանապարհն է։ Գյուղացիները փորձում են հյուրատների բացմամբ ու զբոսաշրջային ծրագրերի միջոցով մարդկանց հիշեցնել Ծաղկաշատի մասին։