Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Ալիևը սա ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին Բաքվում ընդունելիս։ Հատկանշական է, որ Ալիևը սա ասում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանին արած քննադատությունից մեկ-երկու օր անց․ «Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից»,- ասել էր Բլինքենը։ ԱՄՆ-ն ի՞նչ դեր է փորձում ստանձնել հիմա և արդյո՞ք այսպիսով Բաքուն կգա կառուցողական դաշտ։
Նախ ֆիքսենք, որ կան բանակցությունների երկու հարթակներ՝ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն և Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան, - նշում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, պատասխանելով Ֆակտորի հարցին։
ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում է Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն հարթակին։ Երկու հարթակներում էլ քննարկվում են նույն հարցերը և մեր արտաքին գործընկերների մոտ կա տեսակետ, որ ամեն դեպքում եկել է ժամանակը սկսելու երեք գործընթաց՝ վերջապես ձևավորել սահմանների սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը և սկսել նրա աշխատանքները, ակտիվացնել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող պրոցեսները և երրորդ գործընթացը՝ սկսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ։
Նյութի աղբյուր՝ factor.am, 1in.am
#hayastan #adrbejan #rusastan #arcax